Ֆրանսիայի նախագահը նախընտրում է Citroen

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 19:07

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրել է տեղական արտադրության ավտոմեքենայով ներկայանալ  իր երդման արարողությանը: Թվով արդեն վեցերորդ նախագահին սպասարկել է ֆրանսիական արտադրության Citroen DS 5 մուգ մոխրագույն ավտոմեքենան: Սա մի կողմից իմիջային քայլ է նախագահի համար, քանզի նա ընտրել է իր իսկ երկրի արտադրած միջին դասի հեչբեք, այլ ոչ թե բարձր դասի թանկարժեք ներկայացուցչական սեդան, մյուս կողմից` լրացուցիչ PR էր Citroen ընկերության համար: Նախագահն այս մեքենայի ընտրությամբ աչքի է ընկնում նաև իր բնապահպանական և տնստեսող հայացքներով, քանզի Citroen DS5-ն աշխատում է ոչ թե սովորական բենզինային շարժիչով, այլ տնտեսող ու էկոլոգիապես համեմատաբար ավելի մաքուր հիբրիդային ուժային ագրեգատով: Խոսքը դիզել-էլեկտրական շարժիչի մասին է, որի ընդհանուր հզոությունը կազմում է 200 ձիաուժ: Մեքենան հատուկ այս արարողակարգի համար ստացել է համայնապատկերային տանիք, որպեսզի այն բացվի և նախագհը կարողանա մեքենայի միջից կանգնած երևալ ու ընթացքի ժամանակ ողջունել հանրությանը:

Ի դեպ, Ֆրանսիայի առաջին նախագահը ևս իր ժամանակին ընտրել է Citroen մակնիշի ավտոմեքենա: Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էլ է ֆրանսիական մակնիշների, այդ թվում` Citroen-ի երկրպագու: Հայտնի է, որ պարտված նախագահի ավտոտնակում կան զրահապատ Peugeot, Renault, Citroen, իսկ 2007-ին իր երդման արարողությանը Սարկոզին ներկայացել էր հարդթոփ տեսակի լիմուզին թափքով Peugeot 607 Paladine մոդելի ավտոմեքենայով:

Վահե Մակարյան

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply