“Հայաստան”հիմնադրամը Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքում կառուցում է խմելու ջրի համակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 15, 2012 13:21

Շուշիի շրջանի շուրջ 660 բնակիչ ունեցող Քարին Տակ համայնքում  “ՙՀայաստան”  հիմնադրամը կառուցում է խմելու ջրի համակարգ, որն արդեն աշնանը գյուղի 194 տնտեսություններին կապահովի ջրով:

Հովանավոր` Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕՄ

Գյուղի ջրամատակարարման ներկայիս համակարգը չի գործում եւ օգտագործվում է միայն ոռոգման նպատակով: Խմելու ջուրը բնակիչները կրում են գյուղի 2 աղբյուրներից:

Կառուցվում է 3.8կմ երկարությամբ ջրատար, 4.5կմ երկարությամբ ներքին ցանց, 100խմ տարողությամբ 2 ջրամբար, ջրընդունիչ կայան, տեխնիկական մաքրման համակարգեր:
Գյուղի այցելուներին այստեղ գրավում է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ”Մամռոտ քարեր” քարանձավը, որի ջրավազանները, տեղացիների խոսքով, ունեն բուժիչ հատկություն:


Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply