Ստուգարք` քննությունից առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 15, 2012 13:07

Խորվաթիայում հունիսի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը: Մեր ըմբիշները այդ կարևոր քննությունից առաջ կարողությունները փորձեցին Դաղստանի Հասավյուրտ քաղաքում անցկացված «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» անվանումով միջազգային մրցաշարում:

Յուրաքանչյուր քաշային կարգում հայտավորված էին երեք տասնյակից ավելի մասնակիցներ:

Վոլոդյա  Ֆրանգուլյանը (60 կգ) հաղթեց  իր  բոլոր` չորս մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Գոռ Գրիգորյանը (63 կգ), Դավիթ Ափոյանը (74 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ) դարձան երրորդ մրցանակակիր

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply