Մահամերձ երեխան հրաժարվել է բուժումից մյուս երեխաների համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 13:02
ԱՄՆ-ում 9-ամյա երեխան, որի մոտ քաղցկեղի վերջին փուլն է արդեն, դադարեցրել է բուժումը, որպեսզի գումարը բարեգործական նպատակի ծառայեցնի: Միչիգան նահանգի Քլարքսթոն քաղաքում 9-ամյա Ռայան Քենեդին, որին 2007-ին ախտորոշեցին ուղեղի քաղցկեղ, վճռական քայլ է կատարել ու լուրջ որոշում կայացրել. երեխան ինքն իրեն դատապարտել է մահվան` նվիրատվություններով կուտակված 150 հազար դոլարը զոհաբերելով ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման համար:
Բժիշկները Ռայանին ախտորոշել են էպենդիմոմա` կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղ, որը մեծ արագությամբ տարածվում է: Ռայանին շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու: 5 տարում նա 9 բարդ վիրահատություն է տարել: «Բոլոր այդ տարիներին որդիս տղամարդավարի է պահել իրեն: Սակայն, մի օր նա լուրջ որոշում կայացրեց` հրաժարվեց բուժօգնությունից այլ երեխաների օգտին»,- պատմել է մայրը: Հիվանդության տարիներին սոցցանցերի միջոցով գումար է հավաքվել Ռայանի բուժման համար, հետո պարզվել է, որ առաջինն արձագանքողները նրա համադասարանցիներն են եղել, հենց նրանք էլ բարեգործներ են փնտրել: Նույնիսկ Բրիթնի Սփիրսն է Twitter իր էջում Բրայանի համար օգնության կոչ արել:
«Ես գիտեմ, որ չեմ ապրի մինչև 10 տարիս լրանալը: Դրա համար էլ հրաժարվում եմ բուժումից` մյուս երեխաների օգնության համար: Իմ վերջին խնդրանքն է, որ ամբողջ գումարը հատկացվի քաղցկեղով հիվանդ մյուս երեխաների բուժմանը»,- պնդում է տղան:
Մտերիմներն ասում են, որ Ռայանը շատ հպարտ է իր արարքով: Նա որոշել է իր կյանքի վերջին օրերն անցկացնել հիվանդ երեխաների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
