Փորձություն Մինսկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 15, 2012 12:50

Հայաստանի բռնցքամարտի հավաքականին փորձություն է սպասում: Այն կմասնակցի Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին, որը նվիրված է ԽՍՀՄ հերոս Վիկտոր Լիվենցևի հիշատակին։

Մեր  երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմի կազմում ընդգրկել է 6 բռնցքամարտիկ։ Նրանք են` երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ), 2012-ի օլիմպիական խաղերի մեր միակ ներկայացուցիչ, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը 75 կգ:

Հուշամրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 11 երկրների 140 բռնցքամարտիկներ, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ուժեղագույն բռնցքամարտիկները։ Մրցաշարի մեկնարկը կտրվի մայիսի 15-ին, իսկ հաթողները հայտնի կդառնան մայիսի 19-ին:

Դիտվել է 1665 անգամ:
Print Friendly

Leave a Reply