Հաստատվել են մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 15, 2012 13:01

“Կրթության մասին” ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ըստ այդմ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, և վճարովի 19000 տեղ:
Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի, որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply