Աշխարհի ամենախելացի ազգը նշել է իր անհետացման տարեթիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 12:36

Եթե  ծնելիության անբավարար ու ծայրահեղ ցածր ցուցանիշները պահպանվեն այս մակարդակով, ապա արդեն 1000 տարի անց Ծագող արևի երկրում չի լինի ոչ մի երեխա կամ էլ  մինչև 15 տարեկան դեռահաս:

Սրա մասին են հայտարարում Տոխոկու համալսարանի ուսումնասիրողները, որոնք հաշվել են, որ արդեն այսօր պետության մեջ մինչև 14 տարեկան ընդամենը 16,6 մլն երեխա ու դեռահաս կա, իսկ հետագայում այդ թիվը գնալով կնվազի:

Պատճառը ժամանակակից ծնողների` երեխաներ ունենալուց հրաժարումն է: 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքները բացառություն են, իսկ շատ երիտասարդներ էլ հայտարարում են, որ չեն կամենում ընտանիք կազմել ու լրիվ հրաժարվում են նույնիսկ սեքսից, քանի որ այն  իր հետևից մեծ պատասխանատվություն է բերում:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply