Հայերին Թուրքիայում դիմավորել են սուլոցներով ու քարերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 12:30

Մի քանի թուրք երկրպագուներ` ի նշան խաղաղության, երեկ Բուրսայում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղից առաջ սպիտակ աղավնիներ են բաց թողել: Դրանք հիացմունքի ծափահարություններ են առաջացրել հանդիսատեսի մոտ:

Սակայն քիչ անց, չնայած հարգալից վերաբերմունք դրսևորելու՝ բարձրախոսով կոչերին, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ՝ Հայաստանի հիմնը հնչելուն պես, թուրք հանդիսատեսը սկսել է սուլել:

Ավելի վաղ, ինչպես հաղորդում է BBC-ն, հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա մի խումբ թուրք ֆանատներ քարեր են նետել` միաժամանակ ինչ-որ վանկարկումներ անելով: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

«Ապա» գործակալության փոխանցմամբ` թուրք երկրպագուները դժգոհել են, երբ հայ լրագրողներն սկսել են ծածանել հայկական դրոշը: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերեցիայի պաշտոնյաները պահանջել են հայ լրագրողներից դրոշներ չծածանել` հղում անելով ՖԻՖԱ-ի օրենքի այն դրույթին, որով արգելվում է լրագրողներին տրիբունաներ դրոշն մտցնել:

Հայ լրագրողներին, սակայն, հայաստանյան պարբերականների հաղորդմամբ, հաջողվել է հայկական դրոշը ծածանել մարզադաշտում: Իսկ ադրբեջանական «Ապա» գործակալության փոխանցմամբ` որոշ հայ լրագրողներ բարկացած լքել են մարզադաշտը` դրոշների արգելքի պահանջ ներկայացնելուց հետո:

Ֆուտբոլային խաղի ժամանակ նաև ոմանք ծածանել են ադրբեջանական դրոշներ. չնայած ՖԻՖԱ-ն արգելել էր խաղի ժամանակ ադրբեջանական դրոշների առկայությունը, սակայն հատը 20 դոլարով վաճառվել են մարզադաշտի մուտքի մոտ:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply