Նախկինում դատվածի բնակարանից փոշենման զանգված են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 11:53

Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել նախկինում դատված, 1966 թ. ծնված Արթուր Ս.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ հեղուկներով և փոշենման զանգվածով:
Արթուր Ս.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1138 անգամ: