Միշել Օբաման ամուսնուն խանդել է Օփրա Ուինֆրիի նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 10:29

ԱՄՆ առաջին տիկինը վիճել է աշխարհի ամենահայտնի հեռուստահաղորդավարի հետ` համարելով,  որ նա «մեծ ազդեցություն  ունի իր ամուսնու վրա»:

Միշել Օբաման կրկին  ստիպված է եղել իր հարաբերությունները ևս մի ընկերուհու հետ դադարեցնել` ամուսնու նկատմամբ խանդից դրդված: Այս անգամ նախագահական ընտանիքի մտերիմներն ու տեղեկության աղբյուրները հայտնում են, որ Միշելը վիճել է Օփրայի հետ ու արգելել նրա մուտքը Վաշինգտոնի նստավայր:

Հայտնի հեռուստահաղորդավարուհին մտերմացել էր ապագա նախագահի հետ 2008-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այն ժամանակ Օփրան լուրջ օգնություն էր մատուցել ` իր հեղինակությունն  օգտագործելով ամերիկացիներին նախատրամադրել էր քվեարկել սևամորթ թեկնածուի օգտին:

Հայտնի է, որ Օփրան կամեցել է ընկերուհու` Միշելի հետ պայմանավորվել իր OWN հեուստաալիքով վերջինիս  բարեգործական միջոցառումները լուսաբանելու համար, սակայն առաջին տիկինը պատասխանել է մերժումով:

Աղբյուրները հաստատում են, որ առաջին տիկնոջ վրա մեծ ազդեցություն ունեն նրա 2 խորհրդականները` Վալերի Ջարեթն ու Դեսիրի Ռոջերսը: Կանայք իբր համոզել են Միշելին, որ Օփրան գրեթե ընտանիքի անդամ է դարձել ու շատ է մոտեցել նախագահին, որի  վրա մեծ ազդեցություն ունի:

Տեղեկացվում է, որ դրանից հետո միսիս Օբաման կապերը խզել է Ուինֆրիի հետ ու նույնիսկ նրան հաստամարմին է անվանել:

Ի դեպ, Միշելի խանդն առաջին անգամ չի դրսևորվում: Մի քանի ամիս առաջ նա սահմանափակել է Սքարլեթ Յոհանսոնի ու Քերի Վաշինգտոնի մուտքը Սպիտակ տուն` համարելով,  որ նրանք բացահայտորեն ֆլիրտ են անում իր ամուսնու հետ:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply