Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա Օլանդի երդմնակալության արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 15, 2012 9:53

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա  երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունը: Պետության ղեկավարի իրավասությունները Ելիսեյան պալատում նրան կհանձնի Նիկոլա Սարկոզին:

Հանդիսավոր արարողության ընթացքում Օլանդը կընդունի շնորհավորանքներն ու  Պատվավոր լեգեոնի շքանշանը: Ինչից հետո, արդեն, ըստ ավանդության, նոր նախագահը  ավտոմեքենայով կանցնի Փարիզի փողոցներով.Օլանդը այդ նպատակի համար ընտրել է վերջին մոդելի հիբրիդային «Citroën»:

Ապա նորընտիր նախագահը կուղևորվի դեպի Փարիզի  քաղաքապետարան, որտեղ կստանա պատվոգիր ու քաղաքի  մեդալը:

Այսօր էլ նոր նախագահը կբարձրաձայնի նոր վարչապետի անունը: Պաշտոնական միջոցառումներից հետո  Ֆրանսուա Օլանդը իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կկատարի արդեն որպես նախագահ. իր խոստման համաձայն, նա կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply