Իշխանուհի Ռոմանովայի թոռնուհին ցանկանում է տատին թաղել ՌԴ-ում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 14, 2012 19:58

Ֆիլիպինուհին, որի տատիկը, ըստ տեղի պատմաբանների ուսումնասիրությունների, հանդիսանում է Նիկոլայ II-ի դուստրը, դիմել է  Ռուսաստան ` տատի աճյունը  այնտեղ վերաթաղելու խնդրանքով:

Մանիլայի բնակչուհի Կետի Պետերսոնը տեղական մամուլում հրապարակել է Տասյա անունով  Ռուսաստանից արտագաղթած իր տատիկի պատմությունը, որը հնարավոր է լինի ցար Նիկոլայ II-ի կրտսեր դուստրը` իշխանուհի Անաստասիան:

Կետի Պետերսոնի խոսքով, բոլշևիկյան իշխանությունից փրկվելով, Տասյան հասել է Ֆիլիպիններ մի քանի ամիս տևած նավարկությունից հետո, 1918-ին: Այն ժամանակ նա 17 տարեկան էր: Նա պատմել է, որ իրեն  նավաստիների խնամակալությանն են հանձնել բարեկամները: Ողջ նավարկության ընթացքում աղջիկը նավախցում մենակ է եղել, մեկուսի մյուս ռուսներից, որոնք նույնպես բնակության նոր տեղ  փնտրելու միտումով էին հեռացել Ռուսաստանից:

Ներկայանալով որպես Տասյա, առանց փաստաթղթերի ու միջոցների, փախստականն իջել է  Մանիալյում, որտեղից նրան տեղափոխել են վանք: Որոշ  ժամանակ անց, նա հանդիպել է  հարուստ հովանավորի, որը նրան ծանոթացրել է ապագա ամուսնու` Լոպե Պելայոյի հետ:

“Ֆիլիպինցիների ականջի համար տատիկիս ազգանունը շատ դժվար էր արտաբերելը ու, ի վերջո բոլոր տարբերակներից ընտրվել է Կաժուխինան (ամենայն հավանականությամբ կնյաժնա-յի աղավաղված տարբերակը) : Նրան այդպես էլ անվանում էին` Տասյա Կաժուխինա”:

Տասյան երկար տարիներ հրաժավել է ամուսնու հետ հարաբերություններն օրինականցնելուց, դրա վերաբերյալ հարցերին պատասխանելով` “պարզապես ես չեմ կարող”: Զույգը միասին ապրել է 40 տարի, ունեցել ու մեծացրել  9 երեխա: Կետիի մայրը նրանց 6-րդ երեխան է: Խորհրդավոր ռուս կինն ու Լոպե Պելայոն հարաբերություններն օրինականցրել են միայն վերջինիս մահից քիչ առաջ, քանի որ նրանց ընտանիքի բարեկամը զգուշացրել էր, որ հակառակ պարագայում կարող են  նրա երեխաները զրկվել ժառանգությունից:

“Երբ ես ծնվեցի, տատիկս ստիպեց, որ ինձ կայսրուհի  Եկատերինա II-ի պատվին Կատյա անվանեն: Պապիկիս մահից հետո տատիկս ապրեց իմ ծնողների հետ: Նրա պատմությունները Ռուսաստանի մասին ինձ գերում էին: Նա պատմում էր, որ 4 քույրերից փոքրն էր և ուներ նաև  Ալեքսեյ անունով փոքր եղբայր: Նրա մտերիմ ընկերուհին ավագ քույրն էր` Մարիան”:

Կետին հաճախ է փորձել տատին համոզել դիմել Ֆիլիպիններում ռուսական դեսպանատուն` նրա բարեկամներին հայտնաբերելու ակնկալիքով:

“Եթե մեզ գտնեն, նրանք բոլորիս կսպանեն”,ասել է տատիկը, երբեք չպարզաբանելով, թե ովքեր են այդ խորհրդավոր “նրանքը”:

Տասյայի  ազնվական ծագման  ու դաստիարակության մասին  են  վկայել նրա սովորությունները: Տասյան երբեք սենյակից դուրս չի եկել առանց դիմահարդարման ու օծանելիքի: Ամեն երեկո,  սպասավորը  տատիկի գիշերային հարդարանքով է զբաղվել. լվացել է նրա ոտքերն ու սանրել մազերը: Կետիի կասկածները բազմիցս հաստատել են ոգեհարցները, աստղագուշակներն ու պատմաբանները, ում դիմել է կինն արդեն տատի մահից հետո: Նրանցից մեկն ասել է, որ տատիկի հոգին հանգիստ չունի, քանի որ նրա աճյունը պետք է հանգչի Ռուսաստանում, դաժանաբար սպանված իր ընտանիքի հետ:

Հիմա թոռնիկը մասունք առ մասունք հավաքում է տատիկի պատմությունը ու երբ հիմնավոր  ապացույց կունենա, ապա կդիմի երկու երկրների իշխանություններին` տատին Ռուսաստանում` ընտանիքի հետ վերաթաղելու խնդրանքով:

Նիկոլայ II-ի կրտսեր դստեր` իշխանուհի Անաստասիայի  ճակատագիրը մինչ օրս խորհրդավորության շղարշով է ծածկված  ցարական ընտանիքի հետ հաշվեհարդարից հետո:  Ըստ լեգենդի, 17-ամյա իշխանուհին միակն է, որ կենդանի է մնացել դաժան հաշվեհարդարի ժամանակ: Հեղափոխությունից հետո 30 տարբեր կանայք հայտարարեցին, որ իբր իրենք են  փրկված գահաժառանգը, սակայն բոլորն էլ ինքնակոչ ճանաչվեցին:

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply