Պռոշյան գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել,լուսանկարներ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 14, 2012 17:45
Մայիսի 14-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված “ՎԵԱ գազ” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են գտնվել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Աահակյանին պատկանող “Գազ 2402” մակնիշի 01 ստ 833 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետևանքով հարակից կայանված “Վազ 2109” մակնիշի 26 լս 238 պետհամարանիշով ավտոմեքենան վնասվել է: Ապակու բեկորների հարվածից վարորդ, 1972 թ. ծնված Ա. Հարությունյանը աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: Պայթյունի հետեվանքով վնասվել են նաեվ “ԲՄՎ” մակնիշի 10 ստ 351 եվ “Վազ 2110” մակնիշի 09 լս 002 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
2012 թ. առ մայիսի 14-ը հանրապետությունում գրանցվել է պայթյունի 13 դեպք (3 դեպքում` տրանսպորտային միջոցներում գազի բալոնի պայթյուն), ինչից տուժել է 172 մարդ: 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ պայթյունի դեպքերը նվազել են 1-ով, տուժածների քանակը աննախադեպ աճել է (160-ով, 13 անգամ` հրապարակում փուչիկների պայթյունով պայմանավորված), իսկ զոհերի թիվը նվազել 3-ով: Դիտարկվող ժամանակահտվածում 5 դեպք գրանցվեց մայրաքաղաքում, 2-ական՝ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, մեկական Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում:






Facebook
Tweet This
Email This Post
