ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 17:58

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցն ամփոփել են հայտարարությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 11-14-ին այցելել են Երևան և Բաքու, որտեղ հանդիպումներ են ունեցել նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ՝ քննարկելու ԼՂ համակարտության կարգավորման ներկայիս ջանքերը:

Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրագործման մասին, այդ թվում համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակներում «Հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնության հասնելու «արագացումը», հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմների մշակումն ու հումանիտար կապերի զարգացումը:

Համանախագահներն իրենց մտահոգություն են հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ և կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները ողջունում են կողմերի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության վերահաստատումը:

Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև վստահության ամրապնդման միջոցների կիրառումն ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում՝ 1994 թ-ի հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև փոխվստահության ամրապնդման համար: Բացի այդ, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական պատմական և մշակութային վտանգված արժեքների գնահատման ու պահպանման կարևորությունը, որը եզրափակիչ ու հարակայուն խաղաղությանն ուղղված բանակցություներին զուգընթաց, միտված է տարածաշրջանում ապրող ժողովուրդների ընդհանուր ժառանգության պահպանմանը:
Համանախագահները մտադիր են շարունակել քննարկումները երկու երկրների ԱԳ նախարարներ հետ մոտ ապագայում»:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply