Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է, որ Իրանում Արամ Ա-ին անվանել են Ամենայն հայոց կաթողիկոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 17:41

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի Իրան կատարած այցի ժամանակ Հայ Եկեղեցու թեմական կառույցների պատասխանատուների եւ այցը լուսաբանող լրատվամիջոցների կողմից Արամ Ա-ի պարագային գործածվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել եւ այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական եւ հանրային կյանքում:

Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»,- նշել է Մելիքյանը:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply