Իսրայելը Թել Ավիվում Թուրքիայի դեսպանին կկանչի «պարզաբանումների»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2009 15:55

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պահանջել է «պարզաբանումների» հրավիրել Թել Ավիվում Թուրքիայի դեսպանին: Պատճառն այն է, որ թուրքական պետական հեռուստատեսության եթերից հեռարձակված սերիալներից մեկում պատկերված են կադրեր, որոնցում իսրայելցի զինվորը կրակ է բացում դեռատի աղջնակի ուղղությամբ, իսկ վերջինս մահանում է` ժպիտը դեմքին:

«Նման կադրերի ցուցադրությունը դատապարտելի է և նպաստում է Թուրքիայում հակաիսրայելական տրամադրությունների բարձրացմանը: Սերիալում ցուցադրված պատկերներն իրականության հետ ոչ մի առնչություն չունեն»,-ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում: Ըստ «Ալ Արաբիա»-ի` Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրությունը դատապարտում է նման պատկերների հեռարձակումը Թուրքիայի նման երկրում, որը դիվանագիտական լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply