Սիրիայի Հոմս քաղաքում հայ է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 17:34

Սիրիական Հոմսում հայ է սպանվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Սիրիայում Հայաստանի դեսպանատնից, Րաֆֆի Կարջյանը սպանվել է իր տանը: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Հոմսը սիրիական հակամարտության «թեժ կետերից» մեկն է: Լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին օրերին տեղի ունեցած բախումների արդյունքում 30 մարդ է զոհվել: Լոնդոնում գտնվող սիրիացի իրավապաշտպանները հայտնել են, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են Հոմսում: Նրանց փոխանցմամբ, գիշերային մարտերի ժամանակ երեք զրահափոխադրիչ է ոչնչացվել:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply