Զրպարտությունը հերքելու եվ փոխհատուցում վճարելու պահանջների գործով հրապարակվել է նախադեպային որոշում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | May 14, 2012 17:16

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի: Բացի այդ, օրենքի միատեսակ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումներն ավելի մատչելի լինեն հասարակության համար:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրության շրջանում վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել ընդդեմ լրատվության միջոցների ներկայացված հայցերի դատական գործերն ու դրանցով կայացված դատական ակտերը՝ Դատական դեպարտամենտը հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոհիշյալ գործով կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply