“ՀՀԿ-ն ի զորու չէ կատարել իր խոստումները”. Անուշ Սեդրակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 16:49

-Հանապետականը ի զորու չէ կատարել իր խոստումներն ու ժողովրդի սպասելիքները,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: “Հանրապետականը, լինելով իշխող ուժ և լինելով կոալիցիայի մեջ, երեք ուժերի հետ մեկտեղ տապալել է մի շարք կարևոր մարտահրավերներ հասարակության համար: Հայաստանի թե’ տնտեսական, թե’ քաղաքական, թե’ հանրային համակարգում այնպիսի լրջագույն բացթողումներ կան, որ դուք ուղղակի չեք կարող ինքնահռչակվել որպես շռնդալից հաղթանակ ունեցող ուժ և ասել, որ այդ հաղթանակով արդեն լուծվել են բոլոր խնդիրները”:
Սեդրակյանին ի պատասխան` նրա ՀՀԿ-ական ընդդիմախոս Մանվել Բադեյանը առարկեց, որ ըստ նրա, նման նիհիլիստական մոտեցմամբ հնարավոր չէ հասարակաության առաջ ծառացած խնդիրները վեր հանել և դրանց համար լուծումներ գտնել:
Բադեյանը նաև դեմ էր կին բանախոսի այն պնդմանը, թե հասարակական աջակցություն չի եղել այս ընտրություններում, և գտնում է, որ Հանրապետականն իր ձայները հավաքել է հենց հասարակական աջակցության շնորհիվ:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով այս ընտրություններն իրենց տվել են նոր որակ ընտրական մշակույթի մեջ, քանզի սրանք արմատապես տարբերվում էին նախորդ ընտրություններից իրենց թափանցիկությամբ, մաքրությամբ և օրինականությամբ:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply