ՀՀԿ-ական պատգամավորը մանր կուսակցություններին համեմատեց փոքր շների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 16:43


“ՀՀԿ-ն ունի բավականին ռեսուրս, որ չգնա կոալիցիայի,-այս մասին այսօր կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: “Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, ապա ես կոալիցիա կազմելու իմաստը չեմ տեսնում, բայց կարծիքները կարող են տարբեր լինել”,- հավելեց պատգամավորը:
Այն հարցին, թե Հանրապետականը ի զորու է դիմադրել այնպիսի հզոր ուժի, եթե “Բարգավաճ Հայաստանը” դառնա ընդդիմություն, Բադեյանը վստահ պատասխանեց, որ այո’, ի՞նչ է եղել որ:
Պատգամավորը նաև ընդդիմությանը համեմատեց ինչ-որ ցեղատեսակի փոքր շների հետ. “Փոքր շան սինդրոմ գոյություն ունի, շների տեսակներ կան, որ իրենց թվում է, թե իրենք մեծ շուն են ու անընդհատ իրենց փորձանքն են գցում”:
Բանախոսի կարծիքով, բոլոր նրանք, ովքեր փոքրամասնություն են, պետք է համակերպվեն այդ մտքի հետ, որ իրենք ընդամենը այդքան քվե են ստացել և այդքանի հնարավորություն ունեն, որքան ել ցանկությունները մեծ լինեն:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply