«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը 6 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր է թողարկել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 16:23

2012 թվականի մայիսի 14-ին կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկումը: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ խորհրդի որոշմամբ, 2012 թվականի մայիսի 14-ին Ընկերությունը թողարկել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2012 թվականի հունիսի 7-ին «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները Ընկերությունը ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply