Այաթոլլահ Խամենին մահացե՞լ է, թե՞ կոմայի մեջ է

Օրվա լուր | | October 15, 2009 15:54

Մի շարք իսրայելական և բրիտանական լրատվամիջոցներ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ  Ալի Խամենիի մահվան մասին լուրեր են տարածել:

Ըստ տեղեկությունների` հոկտեմբերի 12-ին Խամենին կորցրել է գիտակցությունը և շտապ հոսպիտալացվել: Նրա մոտ մուտք գործելու իրավունք ունեն միայն նրա որդին և անձնական բժիշկը: Ասում են՝ Խամենին կոմայի մեջ է, իսկ իրանական ընդդիմությունը պնդում է, որ հոգևոր առաջնորդը մահացել է:

Իրանում ստեղծված արտակարգ դրության մասին, ըստ «polit.ru» կայքի,  վկայում  են փողոցներում ոստիկանների կողմից իրականացվող ուժեղացված հսկողությունը:

Ալի Խամենին ծնվել է 1939-ի հուլիսի 17-ին Մաշհադում: 1989-ին նա երկրի հոգևոր առաջնորդի պաշտոնն է ստանձնել:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply