Անգելա Մերկելի կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 14, 2012 15:24
Գերմանիայի ամենամեծ` Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել: Այս մասին հաղորդում է «Pravda.ru» լրատվական գործակալությունը:
Նախնական տվյալներով, սա Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ունեցած ամենավատ արդյունքն է` նրանք ստացել են ձայների 26%-ը: 38% տոկոսով հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, իսկ Կանաչների կուսակցությունը հավաքել է 12 %, Ազատ դեմոկրատները՝ 8.6%:






Facebook
Tweet This
Email This Post
