Ադրբեջաներեն իմանալը ստրատեգիական նշանակություն ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 15:14


Այսօր կայացած մամուլի ասուլիսում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացեց, թե որոնք են ադրբեջաներենի եւ ադրբեջանգիտության ստրատեգիական եւ քաղաքական նշանակությունները Հայաստանի համար:
«Կարծում եմ, որ խիստ կարեւոր նշանակություն ունի մեր երկու հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի ներսում իրականում տեղի ունեցող պրոցեսները հասկանալը: Իսկ հասկանալու համար, առաջին հերթին, պետք է հասկանալ լեզուն: Եվ եթե ավելանան ադրբեջաներենին տիրապետող թուրքագետների, պատմաբանների, լրագրողների թիվը, ապա վստահաբար, մենք էլ ավելի օբյեկտիվ կհասկանանք Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն ու էլ ավելի փաստարկված կկարողանանք դրանց հակադարձել եւ պատասխանել »,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ ադրբեջանագիտության ուղղությամբ արվում են որոշակի քայլեր, մասնավորապես` արդեն երկու տարի է համալսարանում դասավանդվում է Ադրբեջանի պատմության հիմնահարցեր, Ադրբեջանի պատմություն, ադրբեջանական գրականություն, արդեն 4 տարուց ավել է` դասավանդվում է ադրբեջաներեն լեզու, եւ քայլերը գնալով ավելի են զարգանում:
Այսօր ներկայացվեց ադրբեջաներեն լեզվի առաջին հայկական դասագիրքը: Իսկ ադրբեջաներենը ԵՊՀ-ում, սկսած 2008 թվականից, դասավանդվում էր առանց դասագրքի:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply