Ադրբեջաներենին լուրջ չենք վերաբերվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 14:20


Սկսած 2008 թվականից` ադրբեջաներենը դասավանդվում է, որպես բուհական առարկա: Բայց մինչ այսօր համապատասխան դասագիրք չի եղել: Ու եթե սկզբից ադրբեջաներենը շատ փոքր, մեկ բուհական կիսամյակ տեւող առարկա էր, ապա այժմ այն պարտադիր առարկա է բակալավրիատի ավարտական կուրսերի եւ մագիստրատուրայի համար: Այսօր այս մասին ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ այսօր ոչ միայն ադրբեջաներեն լեզուն, այլեւ տարբեր առարկաներ են ներմուծվել ուսումնական ծրագիր: Օրինակ` իսլամն Ադրբեջանում, Ադրբեջանի պատմության հիմնահարցեր, հայերը Բաքվում եւ այլն:
«Այսինքն` գնալով լայնացվում է այս ոլորտը, եւ մի երկու տարուց կարող ենք վստահորեն ասել, որ ստեղծվում է մի հիմք, որի վրա կզարգանա “ադրբեջանագիտություն” եւ մենք կունենանք մասնագետներ, ովքեր խորագիտակ կլինեն ե’ւ լեզվից, ե’ւ պատմությունից ե’ւ գրականությունից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նա հավելեց նաեւ, որ եթե Ադրբեջանում հայագիտությունը գտնվում է խիստ քարոզչական եւ քաղաքականացված վիճակում, ապա Հայաստանում ձեւավորվող ադրբեջանագիտությունն ունի ավելի գիտական, ակադեմիական մակարդակ ու սկզբունք, եւ Հայաստանում դրան վերաբերվում են որպես գիտություն, գիտակարգ` ուսումնասիրում են հարեւան երկրի լեզուն, պատմությունն ու գրականությունը: Իսկ դրա հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյուքնները կարող են տեղավորվել ե’ւ քաղաքական, ե’ւ քարոզչական տարբեր հարթություններում:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply