Ադրբեջաներենի դասագիրք էլ ունեցանք
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | May 14, 2012 15:06
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնը վերջին տարիների խորացրել է իր աշխատանքները` եթե նախկինում զբաղվում էր միայն Թուրքիայի Հանրապետության պատմության, լեզվի, գրականության ուսումնասիրմամբ, ապա 2010 թվականից սկսած` ամբիոնի ուղղվածությունը լայնացել է` փոխվել է անվանումը` թյուրքագիտություն, որի մեջ ներառվում են ե’ւ ադրբեջանագիտությունը, ե’ւ միջինասիական թյուրքալեզու պետությունների ուսումնասիրությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով հայկական առաջին ադրբեջաներենի դդասագիրքը, այս մասին նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա հայտնեց, որ արդրբեջաներենը, մասնավորապես, սկսած 2008 թվականից դասավանդվում է ԵՊՀ-ում: Բանախոսը նշեց նաեւ, որ «ադրբեջանագիտություն» եւ «ադրբեջանագետ» տերմիններն իրենք օգտագործում են խիստ պայմանականորեն. «Որովհետեւ Ադրբեջան, ադրբեջաներեն, ադրբեջանցի տերմինները գողացված են, Ադրբեջան պետությունը գողանում է ոչ միայն այլ` բնիկ ժողովուրդների մշակույթը, այլեւ անվանումները»:
«Եվ այս ուղությամբ ամբիոնը կատարում է որոշակի քայլեր: Առաջին քայլն այն է, որ Հայաստանում ստեղծվել է ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը, որը երաշխավորված է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, այսինքն` անցել է համապատասխան փորձաքննություն եւ ունի ակադեմիական որոշակի մակարդակ: Այսինքն` համապատասխանում է բուհական դասագրքերին ներկայացված չափանիշներին»,- ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը:
Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկանը հավաստեց, որ նաեւ այս դասագրքի լույսընծայումով մոտ ժամանակներում արդեն կկարողանանք ունենալ ադրբեջանագիտության խորագիտակ մասնագետներ:






Facebook
Tweet This
Email This Post
