Գերմանիայի կրթության նախարարին մեղադրում են գրագողության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 14:44

Դյուսելդորֆում գտնվող Հայնրիխ Հայնեի համալսարանը ստուգելու է  Գերմանիայի կրթության նախարար Անետա Շաֆանի գիտական թեզը, որի համար կազմվել է 7  մասնագետից բաղկացած հանձնաժողով, այդ թվում` պրոֆեսորներ, գիտաշխատողներ և համալսարանական ուսանողության մեկ ներկայացուցիչ:

Շաֆանի դեմ անանուն մեղադրանքներ են առաջ քաշվել, որոնցում նա մեղադրվում է գրագողության մեջ: Համալսարանական հանձնաժողովը պետք է ստուգի, թե քաղաքական գործիչը նշել է արդյոք այն բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել է  1980-ին  մանկավարժության վերաբերյալ գիտական թեզը գրելիս:

Նախարարի աշխատանքի վերլուծությունը հատուկ կայքում է տեղադրվել, որը ստեղծել է  անհայտ բլոգեր և մայիսին ֆաքսով ուղարկել  հանրամատչելի հրատարակություններից մի քանիսին:

Մայիսի սկզբին Անետա Շաֆանի ՔԴՄ կուսակից Ֆլորիանա Գրաֆին զրկել են գիտական աստիճանից` կրկին  դիսերտացիայում գրագողության  փաստի պատճառով:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply