Հանգուցյալը թաղման ժամանակ հարություն է առել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 14:25

Եգիպտոսում  ողբացող հարազատներով ու ընկերներով շրջապատված 28-ամյա մատուցողն ուշքի է եկել ու խիստ զարմացել, որ այդ բոլոր մարդիկ հավաքվել են իրեն «ճանապարհելու»:

Երբ երիտասարդ Համիդ Հաֆեզ ալ-Նուբին  աշխատավայրում սրտի ուժեղ նոպայից մահացավ, մահմեդական ավանդույթների համաձայն, նրա մարմինը լվացին ու պատրաստեցին թաղման, սակայն բժիշկը, որը վերջնական բուժզննում  պետք է  կատարեր նրան պաշտոնապես մեռած հայտարարելու համար, նկատեց, որ դիակը  դեռևս տաք է, իսկ ավելի լավ քննելուց հետո  հայտնաբերեց, որ երիտասարդը կենդանի է:

Այս լուրը լսելով` Նուբիի մայրը գիտակցությունը կորցրեց, ու հավաքվածները ստիպված էին միանգամից 2 մարդու ուշքի բերել. թաղումը վերածվեց հարության:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply