“Զվարթնոց” օդանավակայանից երկու, իսկ Վրաստանից մեկ հետախուզվողներ են ձերբակալվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 14, 2012 13:46
Մայիսի 13-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Տիգրան Նասոյանին, որը ս/թ փետրվարի 27-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

Տիգրան Նասոյանը կալանավորված է:

***

Մայիսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 25-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մայիսի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Հ. Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

***

Մայիսի 12-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ծառայողները Վրաստանից ՀՀ են տեղափոխել  35-ամյա Արմեն Գասպարյանին, որը ս/թ հունվարի 7-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենքռազմամթերքպայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու,իրացնելուպահելուփոխադրելու կամ կրելու և խուլիգանության մեղադրանքով:
Արմեն Գասպարյանը կալանավորված է:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply