Երկու օրվա չորս ավտոպատահարից`երեք վիրավոր , մեկ զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 13:55
Մայիսի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Շաղափ ճանապարհի 18-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 13-ին, ժամը 00.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԲՅԴ» և «ԿԻԱ»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 13-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Սամանդ»  մակնիշի  ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել  է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը` 1981 թ.  ծնված Պավել Զաբորկինը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply