Մայիսի 18-ին տեղի կուենա EducationUSA կրթական ցուցահանդեսը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 13:02

EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Երեւանում ԱՄՆ դեսպանության եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ 2012 թ. մայիսի 18-ին ժամը 14:00-16:00-ը Կոնգրես հյուրանոցում(հասցե՝ Իտալիայի 1) կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարաններիշրջանավարտների մասնակցությամբ: Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ-ում,հրավիրում ենք մասնակցելու ցուցահանդեսին:

ԱՄՆ-ի՝ տասնյակից ավելի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռքբերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին:Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք կբերեն այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլտպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողներիհամար:

EducationUSA կրթական ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել կրթականխորհրդատուին՝
Գայանե Գրիգորյան gayane@americancouncils.am, զանգահարել (10) 56 00 45 կամ Ալեքսանդր ՇագաֆյանինShagafyan@usaaa.am կամ զանգահարել (10) 51 20 14.

 

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply