Տեղի կունենա աշխատանքային տոնավաճառ «Կառուցիր քո ապագան այսօր» խորագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 12:59

Մայիսի 17-ին, ժ. 11:00-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում կմեկնարկի ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված առաջին կարիերայի օր էքսպոն: Կարիերայի օրվան կմասնակցեն 30 առաջատար գործատուներ, ովքեր ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում` բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական ոլորտները:

Էքսպոն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՁԶՇՄ) ծրագրի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա կլինեն 30 գործատուների ներկայացուցիչներ, որոնց թվում` Beeline-ը, ՊրոԿրեդիտ բանկը, Կոնվերս բանկը, Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը, Ռոսգոստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունը, Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը և Ամերիկյան Խորհուրդները, ինչպես նաև ներկայացուցիչներ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից և միջազգային կազմակերպություններից:

«Կառուցիր քո ապագան այսօր» կարիերայի օրվա ընթացքում այցելուները կծանոթանան աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին, պրակտիկայի ծրագրերին, ինչպես նաև մասնագիտական զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին:

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply