Հոկտեմբերի 18-ին տեղի կունենա «Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» համույթի համերգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 15, 2009 15:47

«Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» «Հայաստանում չի պրոպագանդվում դասական և հատկապես ջազ երաժշտությունը, չնայած այստեղ ջազի լսարանը մեծ է»,-այսօր ասուլիսում ասաց ԱՄՆ-ում բնակվող ջազմեն Գարի Քյոսայանը:

Նա 1988 թ. հաստատվել է Լոս Անջելեսում, ստեղծագործում և ներկայացնում է ջազը Ամերիկայում:

Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Քյոսայանը 2 համերգ է ունենալու «Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» համույթի հետ, որի անդամները ճանաչված ջազային երաժիշտներ են`Գրեգորի Բրաունը, սաքսոֆոնահարներ Էդի Հերիսը, Լուիս Թեյլորը և Գարներ Թոմասը, բաս կիթառահարներ Ռիչարդ Թեյլորը և Մեթյու Բրագը, երգչուհիներ Զարա Երվանդը, Հելեն Գիբսը և Մարթին Իլոն: Տոմսի արժեքն է 2 000-10 000 դրամ:

Այս համերգին ջազային կվարտետի հետ երգելու է ամերիկացի հանրահայտ երգչուհի Ինդեան, նվագակցելու է սաքսոֆոնահար Գարներ Թոմասը:

Ինդեան, ով երկրորդ անգամ է արդեն Հայաստանում, ասաց, որ իր համար հայկական երաժշտությունը շատ հոգեհարազատ է, քանի որ «դիպչում է իր սրտին և ինքն առավել լավ է զգում իրեն, երբ հայկական լսարանն  լսելուց բացի  նաև զգում է ջազը»:

Գարի ՔյոսայանԳարի Քյոսայանը պատմեց, որ իր ուսուցիչներն ու ներշնչման աղբյուրն են եղել Բախը, Ռախմանինովը, Խաչատրյանը և ջազ-կոմպոզիտորներ Մարկ Դևիսը, Բիլ Էվանսը, իսկ իր գործերից ամենից շատ սիրում է «Ծիրանի ծառ»-ը և «Քեզ համար»-ը:

Քյոսայանի համոզմամբ` իր ստեղծագործությունները նման չեն այլ ջազմենների գործերին, և իր գործերում հայկական հոգեբանություն կա`հարմոնիկ լուծումներով, ֆրազներով:

Ջազմենի կարծիքով` չպետք է արվեստի աշխարհում մոնոպոլիա լինի, և չի կարելի սիրել միայն մեկ արվեստագետի: Ասուլիսի ավարտին նա հայ ջազ լասարանին մաղթեց, որ ճիշտ ընտրություն կատարեն իսկական բարձրաճաշակ արվեստի ու ցածրորակ ռաբիս երաժշտության միջև:

Դիտվել է 2011 անգամ:
Print Friendly

Leave a Reply