Սողանք` Վայոց ձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 11:59

Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզի Գետափի գյուղից տեղեկացրել են, որ ժամը 10.30-ի սահմաններում գրանցված առատ տեղումների պատճառով գյուղում առաջացել է սողանք, ինչի հետևանքով արգելափակվել է հանդամասեր տանող ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Մարգարյանը:

Սողանքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը: Կստեղծվի հանձնաժողով` սողանքային գոտին ուսումնասիրելու և հասցված վնասի չափը գնահատելու համար:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply