Newsweek-ն Օբամային անվանել է առաջին համասեռական նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 11:45

Այս նկարը տեղադրված է Newsweek ամսագրի մայիսի 21-ին լույս տեսնելիք համարի շապիկին: Նկարն իր միկրոբլոգում  տեղադրել է Newsweek -ի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը  ու մեկնաբանել.«Նախագահը վաստակել է ծիածանային լուսապսակի յուրաքանչյուր գիծը»:

ABC News-ի տեղեկացման համաձայն,  ամսագրի առաջնորդողի հեղինակը ամերիկացի լրագրող ու բլոգեր Էնդրյու Սալիվանն է: Հոդվածի տեքստը դեռևս չի հրապարակվել, սակայն, հավանաբար, նյութում խոսվում է մեկ շաբաթ առաջ միասեռական ամուսնությունների օգտին  նախագահի արած հայտարարության մասին:

2012-ի մայիսի 9-ին ABC հեռուստաալիքի եթերում Օբաման առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ կողմ է միասեռական ամուսնություններն օրինականացնելուն: Սակայն նա ճշտեց, որ դա իր սեփական կարծիքն է, ու օրենսդրորեն այդ հարցը պետք է վճռվի նահանգների մակարդակով:

Անցյալ շաբաթ բլոգեր Էնդրյու Սալիվաննը, որը չի թաքցնում իր ոչ ավանդական  սեքսուալ կողմնորոշումը, գրեց, որ երբ լսեց Օբամայի ելույթը, «իր աչքերում արցունք հայտնվեց»:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply