Ձկնորսներին փրկել են ջրահեղձումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 11:55

Մայիսի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի Ճայերի կղզու մոտ շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 23 տան բնակիչներ՝ Արթուր և Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնություն:

Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ջրափրկարարները Սևանա լճից ափ են դուրս բերել 6 մարդ` երեք ռետինե նավակով:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply