Դավիթաշենի կամուրջից մարդ է նետվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 10:43

Մայիսի 13-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանություն՝ նետվելով Դավիթաշենի կամրջից ցած: Ժամը 17.30-ին փրկարարները հրազդանի կիրճի ժայռոտ հատվածից դուրս են բերել դին:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply