Սեղանի թենիսի Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարն ավարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2009 16:19

Երևանի «Սպարտակ» մարզասրահում անցկացվեց Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ քառակի չեմպիոն Գեղամ Վարդանյանի սեղանի թենիսի պատանեկան հուշամրցաշարը: Ուժերը չափեցին Երևանի, Վանաձորի, Ստեփանակերտի, Թբիլիսիի 74 մարզիկ-մարզուհիներ:

Ավագ տարիքի խաղացողների պայքարում հաղթեցին Տաթև Ենգիբարյանը և Դավիթ Ղոթանյանը: Կրտսեր տարիքի ներկայացուցիչների մրցումներում աչքի ընկան Իշխան Ավետիսյանը և Դիանա Խոջագորյանը: Բոլոր այս թենիսիստները Երևանից են:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply