Եգիպտոսը փակել է իրանական հեռուստաալիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 10:06

Մայիսի 13-ին Եգիպտոսի ուժային կառույցները  Կահիրեում գտնվող իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքի գրասենյակներում  խուզարկություն են կատարել:

Ինչպես հայտնում է «Կոլ Իսրայելը», խուզարկությունից անմիջապես հետո կնիքվել են «Ալ Ալամի» գրասենյակներն ու դադարեցվել աշխատանքները : Ավելի ուշ հեռուստաալիքի տնօրեն Ահմադ Սիոֆին մամուլի ասուլիս  է անցկացրել: Նա քննադատել է եգիպտական իշխանությունների գործողությունները ու անվանել կատարվածը խոսքի ազատության նկատմամբ բռնություն:

Վերջերս Կահիրեն մեղադրել է արաբերենով հեռարձակվող  «Ալ Ալամ»-ին  Եգիպտոսի հանդեպ սադրանքի ու երկրի ազգային անվտանգությանը վնաս պատճառելու մեջ:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply