Տևական ընդմիջումից հետո

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 14, 2012 9:48

«Մանչեսթեր Սիթին», դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթելով  «Քուինզ Պարկ Ռեյնջերսին», հռչակվեց Անգլիայի առաջնության չեմպիոն: Թիմը տևական` 44 տարվա ընդմիջումից հետո ճանաչվեց ուժեղագույն: Ուշագրավ է, որ մինչև հանդիպման վերջին` մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակի հինգ րոպեները, «Մանչեսթեր Սիթին» պարտվում էր 1:2 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեցին 89-ական միավոր, սակայն Ռոբերտո Մանչինիի թիմը չեմպիոն հռչակվեց խփած ու բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունենալու շնորհիվ:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply