«Ալ Քաիդան» պայթուցիչներ է «պատվաստում» մարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 9:28

«Ալ Քաիդայի» բժիշկները  կարողացել են ստեղծել իմպլանտների օգնությամբ մարդուն «պատվաստվող» ռումբ: Տեղեկությունը ստացվել է արևմտյան հետախուզությունից:

Պայթուցիչը «պատվաստվում» է  ազդրի ու կրծքի  փափուկ հյուսվածքների մեջ: Այս իմպլանտները նախատեսված են աննկատելի կերպով ռումբը օդանավ փոխադրելու համար: Ներկայումս օդանավակայանները չունեն  նման կերպով քողարկված ռումբը հայտնաբերող սկաներներ:

Ռումբը  գործի  է  դրվում մահապարտին ներարկվող հատուկ նյութի միջոցով: Տեղեկությունը երաշխավորված է, քանի որ Եմենի «Ալ Քաիդայի» լրտես է փոխանցել:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply