Նախագահն այսօր կմեկնի Աստանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 15:14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա, որտեղ ներկա կգտնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ակտիվ փուլին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply