Բուրանովյան տատիկները Բաքու են ուղևորվել վերակենդանացնողների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 8:58

«Բուրանովյան տատիկները» «Եվրատեսիլ» են ուղևորվել բժիշկ-վերակենդանացնողների թիմի հետ, որը կհետևի տարեց մասնակիցների առողջությանը:

Բուրանովո գյուղի տատիկներն արդեն Բաքու են ուղևորվել`  «Եվրատեսիլում» ներկայացնելու Ռուսաստանը: Թոշակառու տատիկները բուժզննում են անցել, բոլոր ցուցանիշները կարգին են, սակայն նրանք շուրջօրյա հսկողության տակ են լինելու:

Մեկ ամիս տատիկները հետազոտվել են հիվանդանոցում:  Նրանք  զանազան միջոցառումների են մասնակցելու, ինչը նույնիսկ երիտասարդին կարող է  հոգնեցնել: Բժիշկներն ամեն օր  պետք է ստուգեն նրանց ճնշումը: «Մենք շատ դեղորայք ենք վերցրել: Տատիկները մարտական տրամադրություն ունեն: Դրական էմոցիաները նրանց վրա գերազանց են ազդում»,-ասել է թերապևտը:

Խմբի ամենաերիտասարդ մասնակիցը 54 տարեկան է, իսկ ամենասիրված տատիկը` 76:

Խումբը 40 տարի է, ինչ գոյություն ունի ու կազմն էլ, բազմիցս է փոփոխվել:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply