Ուժեղ ջրհեղեղ Վրաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 0:23

Երեկ Վրաստանում ուժեղ ջրհեղեղ է եղել: Վերջին 40  տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղը երկրին տասնյակ միլիոնների վնաս է պատճառել: Թբիլիսիում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 5 մարդ: Հորդառատ անձրևների պատճառով  Կուր գետը վարարել ու դուրս է եկել ափերից, զոհվել են 2 երեխա, 2 կին ու մեկ տղամարդ: Կրցանիսի շրջանում հեղեղվել են փողոցները, շենքերի առաջին հարկերն ու ավտոմեքենաները:

Գիշերն ու առավոտյան տասնյակ հազարավոր բնակիչներ հոսանքազրկվել են: Աղետի գոտուց նավակերով դուրս են բերվել 100 և ավելի մարդիկ: Այն քաղաքացիները, որոնց բնակարանները բնակության համար  պիտանի չեն, ժամանակավորապես կբնակվեն վարձակալած տներում:

Երկրի հարավում կամուրջներ  ու ավտոճանապարհներ են քանդվել: Դուշետի շրջանում 10 գյուղ  արտաքին աշխարհից  կտրվել է: 100-ավոր հեկտար հողատարածք է ոչնչացել, սատկել են մի քանի տասնյակ անասուն ու թռչուն:  Էներգետիկների ու շինարաների շարժական խմբերը   վերականգնողական աշխատանքներ են կատարում:

Դիտվել է 1890 անգամ:
Print Friendly

Leave a Reply