Աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երկու թհեքվանդոյիստ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2009 15:52

Հոկտեմբերի 15-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկեց թհեքվանդոյի աշխարհի առաջնությունը: Այս մարզաձևն արևելյան մարտարվեստի մրցաձևերից միակն է, որն օլիմպիական գրանցում ունի: Հայաստանից այդ ստուգատեսում հանդես կգան Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ), Արամ Սահակյանը (57 կգ):

Նախատեսվոմ էր, որ աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 4 մարզիկ: Թհեքվանդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանն «Անկախ»-ին հայտնեց, որ Իրանում անցակացրած վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասվածք են ստացել Հայկազ Սամվելյանը և Մաքսիմ Սահակյանը: Նա նաև նշեց, որ աշխարհի առաջնության մասնակից մեր երկու մարզիկներից էլ սպասելիքները մեծ են:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply