Եվս մի ինքնասպանություն Դավիթաշենի կամուրջից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 13, 2012 20:40

Մայիսի 13-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել , որ Երևանի Դավիթաշեն կամուրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Պարզվել է , որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել `նետվելով Դավիթաշենի կամուրջից ցած: Ժամը 17.30-ին փրկարարները հրազդան կիրճի ժայռոտ հատվածից դուրս են բերել դին:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply