Երկրաշարժ Տաջիկստանում. կենդանիներն ու մեքենաները մնացել են սողանքի տակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2012 16:05
Տաջիկստանի Հարմսկի շրջանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տասնյակ տներ են ավերվել, տուժել են ֆերմերային տնտեսություններն: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, զոհեր չկան: Ըստ Տաջիկստանի օդերևութաբանական ծառայության` երկրաշարժը 5,9 մագնիտուդ հզորություն է ունեցել՝ 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումներն զգալի են եղել նաև մայրաքաղաք Դուշանբեում:
Երկրաշարժի հետևանքով ակտիվացել են սողանքները, որոնց տակ մնացել են խոշոր և մանր եղջերավոր անասունների մի ամբողջ հոտ, տասնյակ մարդատար ու բեռնատար մեքենաներ: «Դրանք միայն նախնական տվյալներն են, որոնք ստացվել են գյուղական շրջանների ու ֆերմերային տնտեսությունների ղեկավարների կողմից: Ավերածության վնասների չափերը կճշգրտի այդ նպատակով ստեղծվելիք հանձնաժողովը», -լրատվամիջոցին փոխանցել են վարչական շրջանի աշխատակազմից:
Էպիկենտրոնը գտնվում է Դուշանբեից 152 կմ հարավ-արեւելք` Գարմսկի շրջանում: Դուշանբեում ստորերկրա ցնցումների մագնիտուդը 4 է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
