Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով. «Հայաստանի և Սփյուռքի միջև առաջանում է ջրբաժան»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 15:24

Ալեքսանդր ՄարկարովԸստ ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի՝ Հայաստանի կողմից Արձանագրությունների վավերացումը խնդիր չէ, սակայն Թուրքիան կարող է ձգձգել այն:

«Թուրքիայի դեպքում միշտ չէ, որ մեկ գումարած մեկ հավասար է երկուսի,-կարծում է Մարկարովը,-ուստի եթե ավելի ռեալ դատենք, ապա այդ գարծընթացը կձգձգվի մինչև ձմեռվա վերջ, գարնան սկիզբ»:

Այնուամենայնիվ, Մարկարովը Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացը համարում է կոնստրուկտիվ:

«Հայ-թուրքական հարաբերություններն ազգային հարթության մեջ դիտարկելիս պարզ է դառնում, որ Հայաստանը գնում է դեպի լուսավորված գիտակցություն,-կարծում է քաղաքագետը,-քանի որ հայ հասարակության 58%-ը կողմ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»: Հարցումն անց է կացվել սեպտեմբերի 14-30-ը Երևանում՝ Բաց հասարակության ինստիտուտի կողմից:

Տարածաշրջանային մակարդակում դիտարկելիս, ըստ Մարկարովի, այդ հարաբերությունները հիմք են դնում տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, և տարածաշրջանը հանդես է գալիս` որպես անվտանգության տրամադրող և ոչ թե սպառող:

Գլոբալ մակարդակում կարևորվում է այն, որ տարածաշրջանի հիմնական խաղացողների շահերn սկսում են համընկնել, և Հայաստանը դառնում է ավելի հավաստի ու կայուն գործընկեր:

Այդ ամենի հետ մեկտեղ Մարկարովը նաև վերլուծում է այդ հարթություններում առկա և հնարավոր խնդիրները.

«Ազգային խնդիրն այն է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև առաջանում է ջրբաժան»,-ասում է քաղաքագետը` ավելացնելով, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` փոխըմբռնման հասնելու համար»:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply