Օպերլիազոր Յախանյանը մեղադրվում է ապօրինի գործողությունների ու կաշառք վերցնելու մեջ

Օրվա լուր | | October 15, 2009 14:50

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ. Յախանյանի դեմ:

Վերջինս 2008թ. դեկտեմբերի 17-ին  ապօրինաբար մարզային վարչություն է բերման ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին և Մ. Մկոյանին` որպես վրաերթի վկաների, սակայն հատուկ դիտավորությամբ ստելով՝ ասել է, թե նրանց բերման ենթարկելու իրական պատճառը մարմնավաճառներ Մ. Պողոսյանի և Հ. Բաբայանի բողոքն է,  թե իբր տղաները նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում նրանց բռնաբարել են:

Յախանյանը, առանց բռնաբարության մասին որևէ տեղեկատվություն գրանցելու,  սկսել է այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստել` խախտելով  սահմանված կարգը: Բռնաբարության մեղադրանքով քրեական գործ չհարուցելու համար Իգնատենկոյից և Մկոյանից օպերլիազորը պահանջել է 3 հազարԱՄՆ դոլար: Սակարկելու արդյունքում նրանք համաձայնության են եկել 1500 դոլարի շուրջ, որից հետո Յախոյանը նրանց ազատ է արձակել: Քաղաքացիներին ապօրինի վարչություն բերման ենթարկելու հաջորդ օրը ոստիկանության շենքի 3-րդ հարկի միջանցքում նա ստացել է 1500 դոլար կաշառքը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության կապիտան Յախանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որը քննվելու է Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply