Միշոն ու Հայկոն, միջնամատ ցույց տալով, հայտարարեցին իրենց միավորման մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 15, 2009 15:06

Նախկին «Հայ տղեք» խմբի Միշոն և Հայկոն նորից միավորվում են. այսօր «Արմատ» ակումբում հայտարարեցին հենց իրենք երգիչները՝բառիս ուղիղ իմաստով միջնամատ ցույց տալով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց բաժանումը:

«Էս օրերին մեր ժողովուրդը էրկու բանից ա խոսում, մեկ՝ հայ-թուրքական սահմանի բացումից, մեկ էլ՝  ինձնից ու Հայկոյից, բայց ասեմ, որ իմ ու Հայկոյի միջև ամեն ինչ լավ ա, ամեն ինչ նորմալ ա, ամեն հարց լուծված է»,-5 րոպե տևած ասուլիսին ասաց Միշոն՝ հայտարարելով, որ չեն պատասխանելու լրագրողների հարցերին:

Միշոն խորհուրդ է տալիս բամբասողներին գնահատել իրենց արած գործը, և ոչ թե՝  ինչ խնդիրներ ունեն իրար միջև:

«Իրականում, մեր մեջ կոնֆլիկտ ա էղել, առաջինը ես եմ Միշոյին ասել, որ հեռանում եմ, ինքն էլ ընդունել ա, տեղ ա էղել՝ ես եմ սխալ էղել, տեղ ա էղել ինքը, բայց իրար հասկանցել ենք, ամեն ինչ նորմալ ա»,-ասում է Հայկոն:

Թե ինչ ընթացք կստանա երկու ընկերների հաշտությունը և համատեղ ինչ նոր երգեր կներկայացնեն իրենց հադիսատեսին, դեռևս հայտնի չէ, բայց այն ասեկոսեները, որ «Հայ տղեք» խմբի բաժանումը PR-ի համար էր, երգիչները  միանգամայն հերքեցին:


Դիտվել է 2405 անգամ:
Print Friendly

Leave a Reply